Իրանի նախագահը Հայաստանից հետո մեկնել է Բելառուս

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Հայաստանից հետո մեկնել է Բելառուս այդ երկրի նախագահի Ալեքսանդր Լուկաշենկոյի հրավերով։

Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այցի նպատակն է ամրապնդել երկկողմ հարաբերությունները։

Այցի ընթացքում նախատեսված է երկու երկրների ղեկավարների հանդիպում, սպասվում է, որ կստորագրվեն մի շարք համագործակցության համաձայնագրեր։