Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը միաժամանակ իջան իրարից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա կայանված օդանավերից, ինչից հետո ՌԴ նախագահը կարմիր գորգի վրա քայլելով մոտեցավ ամերիկացի պաշտոնակցին, ով ողջունեց նրան, կայացավ նախագահների ձեռքսեղմումը:
Ձեռքսեղմումից հետո երկու առաջնորդները քայլեցին կարմիր գորգի վրայով, մի պահ կանգ առան Alaska 2025 գրությամբ բեմահարթակի վրա, լուսանկարվեցին, կրկին տեղի ունեցավ ձեռքսեղմում, ինչից հետո և նստեցին ավտոմեքենան, որը նրանց կտեղափոխի բանակցությունների վայր։
Մինչ նախագահները քայլում էին, լրագրողները մի քանի անգամ Պուտինից հետաքրքրվեցին, թե արդյոք կհամաձայնի հրադադարին։ Ռուսաստանի նախագահը, սակայն, չպատասխանեց հարցերին։
Լրագրողների հարցերն անպատասխան թողեց նաև Թրամփը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփն ու Պուտինը հանդիպեցին Ալյասկայում