Կիևը հայտնել է Ղրիմին հասցված հարվածի մասին

Սու-30 ՍՄ ռազմական ինքնաթիռ Ղրիմի օդանավակայանում, արխիվ

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունն այսօր հաղորդել է, որ Ղրիմի թերակղզուն անօդաչուներով հասցված հարվածների հետևանքով վնասվել է այստեղ տեղակայված ռուսական ռազմական օդանավակայաններից մեկը։

«Ռազմական օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով ամբողջությամբ ոչնչացվել է Սու-30 մակնիշի մեկ օդանավ, ևս մեկը վնասվել է», - հայտարարել է Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը՝ հավելելով, որ անօդաչուների հարվածներից վնասվել են նաև երեք Սու-24 ռմբակոծիչներ։

Անկախ աղբյուրները Կիևի տարածած այս տեղեկություններն առայժմ չեն հաստատում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսական կողմի պնդմամբ՝ ուկրաինական ԱԹՍ-ի հետևանքով հրդեհ է բռնկվել Վոլգոգրադի երկաթուղային կայարանումՍոչիում հզոր հրդեհ է բռնկվել ուկրաինական ԱԹՍ-ի հարվածիցԱռանց GPS-ի ու ինքնավար. Չեխիան նոր տեսակի անօդաչուներ է մատակարարում Ուկրաինային