Միքայել սրբազանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատարանում, արխիվ

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման, խափանման միջոց կալանքը մնաց անփոփոխ: Դատավոր Արմինե Մելիքսեթյանը րոպեներ առաջ հրապարակեց պատժաչափը:

Իշխանության զավթման կոչի համար մեղադրվող Շիրակի թեմի առաջնորդին սպառնում էր մինչև հինգ տարվա ազատազրկում։ Դատախազը երկուսուկես տարվա ազատազրկում էր պահանջում։

Դատավոր Արմինե Մելիքսեթյանին երկու ամսից էլ քիչ ժամանակ պահանջվեց այս դատաքննությունն ավարտին հասցնելու համար։

Ինքը՝ Շիրակի թեմի առաջնորդը մեղադրանքը չի ընդունում և այս ամենը քաղաքական հետապնդում է որակում։

Այս քրեական գործը հարուցվել է սրբազանի ավելի քան մեկ տարի առաջ տված մի հարցազրույցի հետքերով, որտեղ նա խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին։ Այն ժամանակ իրավապահները հանցակազմ չէին տեսել և քրեական գործ հարուցեցին միայն վերջերս, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատական արշավ սկսեց եկեղեցու վերնախավի ու կաթողիկոսի դեմ։ Իրավապահները պատճառաբանում են, թե Միքայել Աջապահյանը մեղավոր է, քանի որ նույն միտքը կրկնել է մի քանի անգամ։ Սրբազանն էլ դատարանում բազմիցս ասել է, որ հեղաշրջման անհրաժեշտության մասին արդեն հինգ տարի խոսում է, բայց իրեն «հիմա են հիշել»։


Մանրամասները՝ այստեղ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Այսօր դատարանը կորոշի Միքայել սրբազանի պատժաչափըԴատախազը 2.5 տարի ազատազրկում է պահանջում Միքայել սրբազանի համար. փաստաբանները պատրաստվում են ՄԻԵԴ դիմելԴատարանը մեղավոր ճանաչեց Միքայել սրբազանին, փաստաբանները պնդում են՝ արդարադատություն գոյություն չուներ