Մյունխենի օդանավակայանը գիշերը մի քանի ժամով դադարեցրել է աշխատանքները՝ օդային տարածքում նկատված անօդաչու թռչող սարքերի պատճառով: Աշխատանքները վերսկսվել են առավոտյան:
Չեղարկվել է17 չվերթ շուրջ 3000 ուղևորների համար:
Եվս 15 ժամանող չվերթ վերահասցեավորվել է գերմանական այլ քաղաքների օդանավակայաններ:
Նախորդ շաբաթ նման միջադեպերի հետևանքով աշխատանքները ժամանակավորապես դադարեցրել էին Դանիայի և Նորվեգիայի օդանավակայանները:
ԱԹՍ-ների պատկանելիության մասին տեղեկություն դեռ չի հաղորդվում:
Մյունխենում երկու օր առաջ ռումբի ահազանգի պատճառով փակվել էր «Օկտոբերֆեստ» գարեջրի փառատոնի անցկացման վայրը: