Պապոյանին հրավիրել են ԱՄՆ՝ քննարկելու այդ թվում «Թրամփի ուղու» մանրամասները

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան, արխիվ

Հայաստանի էկոնոմիկայի նախարարին հրավիրել են Միացյալ Նահանգներ՝ այդ թվում «Թրամփի ուղու» հետ կապված մանրամասները քննարկելու: Այս մասին նախարար Գևորգ Պապոյանը հայտնեց այսօր ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով «Ազատության» հարցին:

Պապոյանը նշեց, որ պաշտոնական հրավերն արդեն կա, և ինքը մեկնելու է:

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հայտարարեց, որ «Թրամփի ուղու» հետ կապված աշխատանքները շարունակվելու են Հայաստանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև շփումների, քննարկումների, բանակցությունների միջոցով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կոստանյանը չի հերքում, որ սահմանազատման հաջորդ փուլը կսկսվի «Թրամփի ուղու» հատվածից«Թրամփի ուղու» աշխատանքները շարունակվելու են Հայաստանի և ԱՄՆ-ի բանակցությունների միջոցով. ՄիրզոյանԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյան Երևանում շարունակում է քննարկումները «Թրամփի ուղու» շուրջ«145 միլիոն դոլար՝ «Թրամփի ուղուն». ընդդիմությունը նախագծի անորոշությունից է խոսում Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարը