Պաշտոնյաները հարգանքի տուրք մատուցեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ապրիլի 24-ը Մեծ Եռեղնի զոհերի հիշատակի օրն է:



Բազմահազար մարդիկ այսօր վաղ առավոտից Երևանում այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում 20-րդ դարի սկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկուկես միլիոն հայերի հիշատակին:

Նախօրեին՝ երեկոյան, ինչպես ամեն տարի կայացավ Ջահերով երթը դեպի հուշահամալիր:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ-ն հիշում է անցյալը և նայում ապագային՝ ձգտելով կառուցել խտրականությունից և բռնությունից զերծ միջավայր. ԱԳՆ