Ռոստովի մարզում տասնյակ գնացքներ շեղվել են ժամանակացույցից

Ռուսաստան - Դոնի Ռոստովում գործում է հակաօդային պաշտպանության համակարգը, արխիվ

Այսօր առավոտյան ռուսաստանյան Ռոստովի մարզում տասնյակ գնացքներ շեղվել են ժամանակացույցից անօդաչու թռչող սարքերի խոցման հետևանքով, հայտնել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը։

Ըստ հաղորդագրության՝ Ռոսոշ-Սոխրանովկա հատվածում Սերգեևկա կայարանի մոտ գտնվող կոնտակտային ցանցի աշխատանքը խափանվել է անօդաչուի անկման պատճառով։

Հաղորդվում է, որ գնացքների երթևեկությունն արդեն վերականգնվել է, սակայն 38 գնացք երթևեկում է մինչև երեքուկես ժամ ուշացումներով։

Վերջին շաբաթներին ուկրաինական դրոնները հաճախ են թիրախավորում Ռուսաստանի հարավային շրջանների երկաթուղային ենթակառուցվածքները , ինչը հանգեցրել է գնացքների երթևեկության ուշացումների, այդ թվում՝ Մոսկվա-Ռոստով-Սոչի գլխավոր գծի վրա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արզամասի վրա ԱԹՍ-երի հարձակման հետևանքով կա մեկ զոհ, երկու վիրավորՌուսական կողմի պնդմամբ՝ ուկրաինական ԱԹՍ-ի հետևանքով հրդեհ է բռնկվել Վոլգոգրադի երկաթուղային կայարանումՍոչիում հզոր հրդեհ է բռնկվել ուկրաինական ԱԹՍ-ի հարվածից