Շարունակենք գործել մարդկության անունից հանուն ճշմարտության և արդարության. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել X-ում:

Իր հայատառ գրառման մեջ Մակրոնը նշել է. «110 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը։

Այսօր՝ ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը։

Շարունակենք գործել՝ Մարդկության անունից, հանուն Ճշմարտության և Արդարության»։

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ևս գրառում է կատարել. «Այսօր՝ ապրիլի 24-ին, ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը»,- գրել է դեսպանը։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը,
բազմահազար մարդիկ վաղ առավոտից Երևանում այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում 20-րդ դարի սկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկուկես միլիոն հայերի հիշատակին: