Թուրք պատգամավորը չի կիսում տեսակետը, թե «Զանգեզուրի միջանցք» ասելով տարածքային պահանջ է դրվում ՀՀ-ի դիմաց

Լուսանկարը՝ 24 news-ի տեսանյութից

Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը հարևաններ են, և նոր էջ է բացվում հարաբերությունների կարգավորման և ավելի զարգացման համար, այսօր Երևանում հայտարարեց Թուրքիան ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարին ներկայացնող պատվիրակ Ֆաթմա Աքսալը:

«Մենք քաջալերում ենք խաղաղության գործընթացի մեկնարկը Հայաստանի և Ադրբեջանի միջև, բոլորս էլ օգուտ կքաղենք խաղաղությունից», - ասաց նա՝ հավելելով, որ Թուրքիան էլ տնտեսական օգուտ է քաղելու:

Հարցին, թե արդյոք «Թրամփի ուղին» որպես «Զանգեզուրի միջանցք» ներկայացնելով՝ Անկարան ու Բաքուն ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջ չե՞ն դնում, նա բացասական պատասխան տվեց. «Ոչ, դա տարածքային պահանջ չէ: Ոչ մեկը չի կորցնում խաղաղությունից, և ոչ ոք դեռ չի շահել պատերազմից, և մեր կառավարությունների միջև կապերը, երկխոսությունները շատ կարևոր են: Եկեք սպասենք և լինենք լավատես: Ես չեմ կարող շատ մանրամասներ նշել, բայց եկեք լինենք լավատես և պասենք»:

Նա նաև հույս հայտնեց, որ հայ-թուրքական սահմանների բացումը շուտով տեղի կունենա:

Սեմինարին մասնակցում է պատվիրակ նաև Ադրբեջանից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանում են պատվիրակներ Ադրբեջանից և Թուրքիայից

Your browser doesn’t support HTML5

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Ֆաթմա Աքսալը պատասխանել է հայ լրագրողների հարցերին