Թուրքիայում կալանավորվել և պաշտոնանկ է արվել ևս մեկ ընդդիմադիր քաղաքապետ

Թուրքիա - Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության աջակիցների հանրահավաքը Անկարայում, 14-ը սեպտեմբերի, 2025թ.

Թուրքիայի իշխանությունները կոռուպցիայի մեղադրանքով պաշտոնանկ են արել առաջատ ընդդիմադիր ուժից ևս մեկ քաղաքապետի։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ստամբուլի Բայրամփաշա շրջանի քաղաքապետ Հասան Մութլուն չորեքշաբթի օրը հեռացվել է պաշտոնից՝ նախորդ օրը կաշառակերության և մրցույթների կեղծման մեղադրանքներով կալանավորվելուց հետո։

Մութլուն ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության 18-րդ քաղաքապետն է, որ հայտնվում է բանտում։ Խոշորագույն ընդդիմադիր ուժը, որը 2024 թվականի ՏԻՄ ընտրություններում ստացավ Թուրքիայի շրջանների առանցքային պաշտոնների մեծ մասը, պնդում է, որ Էրդողանի վարչակազմը, չհաշտվելով կրած պարտության հետ, թիրախավորում է կուսակցության անդամ պաշտոնյաներին:

Այս տարվա մարտին ահաբեկչության և կոռուպցիայի մեղադրանքներով ձերբակալվեց, ապա պաշտոնանկ արվեց Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը համարվում է նախագահ Ռեջեփ Էրդողանի հավանական մրցակիցը առաջիկա ընտրություններում։ Թուրքիայի խոշորագույն քաղաքի ընտրված ղեկավարի նկատմամբ իրականացված գործողությունները հանգեցրին երկրով մեկ աննախադեպ բողոքի ցույցերի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը՝ գոյաբանական սպառնալիքի առջևԱնկարայում հազարավոր մարդիկ միացել են ընդդիմության հանրահավաքինԹուրքիայում կոռուպցիայի հետ կապված գործի շրջանակում ձերբակալվել են Ստամբուլի շրջանի քաղաքապետն ու այլ անձինքԹուրքիայում ձերբակալվել է շուրջ 40 ընդդիմադիր, այդ թվում՝ Ստամբուլի ամենամեծ շրջաններից մեկի ղեկավարըԻմամօղլուի հազարավոր կողմնակիցներ Ստամբուլում կրկին փողոց են դուրս եկել