«Թրամփի ուղիով» գործելու է մաքսային ծառայությունը». ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյան, արխիվ

«Թրամփի ուղին» ենթադրում է մաքսային ծառայության առկայություն: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ այո, մաքսային ծառայությունը էդտեղ գործելու է», - խորհրդարանում այսօր հայտարարեց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե արդյոք մաքսային համակարգը գործելու է այս ուղիով և ինչ կարգով:

«Ինչ վերաբերում է դետալներին, դրանք դեռ քննարկման առարկա են: Այուամենայնիվ, անկախ դրանից, մեր ընդհանուր մաքսային քաղաքականությունը տոտալ է, այսինքն՝ մենք մեր բոլոր սահմաններին առևտրի դյուրինացման ուղղությամբ բարեփոխումներ ենք անում», - ասաց Հակոբյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանով անցնող հայերը կհանդիպե՞ն այդ երկրի սահմանապահներին. ԱԺ նախագահի արձագանքը Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարըԲաքվում քննարկում են Վաշինգտոնի համաձայնագրերը, առաջիկայում ամերիկյան կողմի հետ քննարկումներ կկայանան ԵրևանումԱմերիկյան կողմի հետ առաջիկայում նախատեսվում են քննարկումներ, այդ թվում՝ «Թրամփի ուղու» կյանքի կոչման ուղղությամբՎաշինգտոնյան պայմանավորվածությունների շուրջ քննարկումները կսկսվեն սեպտեմբերից. վարչապետ