ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե իր համբերությունը սպառվում է Ուկրաինայում հրադադար հաստատելու հարցում, բայց չի հստակեցրել՝ կլինեն արդյոք նոր պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ։
Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ վաղուց լավ հարաբերություններ է ունեցել Պուտինի հետ, բայց հիասթափվել է պատերազմը դադարեցնելու ուղղությամբ նրա դիրքորոշումից։
Թրամփը նշել է, որ սեղանին են բանկերի և նավթի նկատմամբ պատժամիջոցները, միաժամանակ հավելել, որ դրանց նաև եվրոպական երկրները պետք է մասնակցեն։
«Սա Եվրոպայի խնդիրն է, շատ ավելի մեծ, քան մեր խնդիրը»,-ասել է նա։