Թրամփը սկսել է Զելենսկու և Պուտինի հանդիպման նախապատրաստումը

ԱՄՆ, Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփ, Վլադիմիր Զելենսկի, Վլադիմիր Պուտին, կոլաժ

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ սկսել է Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հանդիպման նախապատրաստական աշխատանքները: Երեկ Վաշինգտոնում Ուկրաինայի նախագահի և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից հետո Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում գրել է. - «Մենք քննարկել ենք Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, որոնք կտրամադրեն տարբեր եվրոպական երկրներ՝ Միացյալ Նահանգների հետ: Բոլորը շատ ոգևորված են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու հնարավորությամբ»։

Սպիտակ տան ղեկավարը տեղեկացրել է, որ հանդիպումներից հետո հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ։ Ամերիկյան Axios-ը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, հաղորդում է, թե Սպիտակ տունը հույս ունի Զելենսկու և Պուտինի միջև հանդիպումն անցկացնել մինչև այս ամսվա վերջ։ Reuters-ը, վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի աղբյուրը, հաղորդում է՝ Զելենսկի-Պուտին հանդիպումը կարող է տեղի ունենալ Հունգարիայում: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, մինչդեռ, հայտարարել է, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ Ժնևում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետԱՄՆ նախագահը հույս ունի գագաթնաժողով անցկացնել Պուտինի և Զելենսկու հետԶելենսկի. Թրամփի հետ հանդիպումը «շատ կառուցողական» էրԹրամփը հայտարարել է, որ Զելենսկու հետ հանդիպումից հետո կզանգահարի ՊուտինինԹրամփ. Ուկրաինական կարգավորման հեռանկարները պարզ կդառնան 1-2 շաբաթից