Վաշինգտոնյան հուշագրի 1-ին քայլը. ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության թիմը կաշխատի ՀՀ սահմանապահների հետ

ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության թիմը Հայաստանում է, հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 11-ը նրանք կաշխատեն Հայաստանի սահմանապահ ուժերի հետ՝ իրականացնելու կարողությունների գնահատում և բացահայտելու բարելավման կարիք ունեցող ուղղությունները՝ «Բացերի/հնարավորությունների վերլուծության գործընթացի» միջոցով։

Սա վաշինգտոնյան համաձայնությունների իրագործմանն ուղղված առաջին քայլն է:

«Հպարտ ենք աջակցել այս առաջին քայլին՝ ուղղված «Խաղաղության խաչմերուկ» կարողությունների զարգացման ոլորտում մեր գործընկերության իրագործմանը, որի մասին հուշագիրը ստորագրվեց նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև օգոստոսի 8-ին Սպիտակ տանը», - ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ «Բացերի/հնարավորությունների» վերլուծական մեթոդաբանությունը հաջողությամբ կիրառվել է այլ վայրերում, կօգնի ամրապնդել սահմանների անվտանգությունը՝ հստակեցնելով ռազմավարական ներդրումներ պահանջող ուղղությունները։