Ընդդիմադիր Աղվան Արշակյանի բանտային կալանքը փոխվել է տնայինի

Դատարանը բավարարել է փաստաբանների միջնորդությունը և Աղվան Արշակյանի բանտային կալանքը փոխել տնային կալանքի, տեղեկացնում է Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը:

Դատարանն ավելի վաղ անփոփոխ էր թողելքաղցկեղը հաղթահարած՝ «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանի գործով կալանավորած ընդդիմադիր Աղվան Արշակյանի խափանման միջոցը:

Նույն որոշումն էր կայացրել նաև դատախազը: Փաստաբան Վարազդատ Հարությունյանն «Ազատությանն» ասել էր, որ դատախազը մերժել է ազատ արձակել Աղվան Արշակյանին, քանի որ ձեռքի տակ չկան նշանակված, բայց դեռ չավարտված բժշկական փորձաքննության արդյունքները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Տվեք որդուս, ես խնամեմ». քաղցկեղ հաղթահարած ընդդիմադիրը կմնա կալանքի տակ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում կալանքը հիմնականում օգտագործվում է որպես ճնշման մեթոդ. իրավապաշտպան