Նախօրեին, երբ արդեն հայտնի էր իշխանությունների այս մտադրության մասին, Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանն այն անօրինական էր համարել։
Մի քանի օրից կլրանա Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանի լիազորությունների ժամկետը, և վարչապետը պաշտոնակատար կնշանակի:
Կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը շեշտեց, համայնքներում համամասնական ընտրությունների անցկացումն իրենց նախընտրական խոստումներից մեկն է։
Շինարարական ընկերության ղեկավարն ասում է՝ վնասի դեպքում փոխհատուցելն իրենց պարտավորությունների մեջ նշված չի եղել։
Սմարթ դառնալու հավակնություններ ունեցող Դեբետ գյուղում այսօր համայնքների զարգացման թեմաներն էին քննարկում։
Մինչև 70 տարի այդ շենքում ապրած 18 ընտանիքներն անակնկալի են եկել` անտուն են մնացել ու անորոշության մեջ չգիտեն՝ ինչպես վարվել։
Քննարկումների ժամանակ խոստումներ եղան, որ առաջիկայում կվերանայեն նաև համայնքների ղեկավարների աշխատավարձերը:
Համայնքների ներկայացուցիչներն ԱԺ ամբիոնից խնդրեցին հետաձգել օրենքի ընդունումը
Նախաքննության անցած 3 ամիսներին դատաբժիշկը եզրակացություն է տվել համայնքապետի ստացած վնասվածքների մասին, մանրամասն հարցաքննել են տուժող ճանաչված համայնքապետին:
Տարվա առնվազն կեսը սարերում՝ երկրից, գյուղից ու տնից անկախ են ապրում քարինջեցի ամուսիններ Սպարտակ և Բավական Մաղաքյանները։
Լոռու մարզի այս գյուղում կարի գործը տնից տուն, սերնդից սերունդ է փոխանցվել։
Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակիչները կորցրել են քուն ու դադարն այն օրից, երբ գյուղի ներքևում տեղավորված քարամշակման արտադրամասը նոր, ավելի հզոր քարաղացման հաստոց է գործի դրել։
Բուժքույրն ասում է՝ անցած տարվա հունիսին, երբ Վանաձորում տարածվեց վարակը, տնից տուն էր գնում, բժիշկների նշանակած բուժումներն անում:
Համայնքի ավագանին փաստարկներ է առաջ քաշում՝ միավորվող 15 գյուղերից ամենամեծում` Մարգահովիտում հանրային լսումներ չեն անցկացվել, «համայնքը չի տվել իր համաձայնությունը խոշորացմանը, առավել ևս Փամբակ փնջի հետ՝ Փամբակ կենտրոնով»։
Ծրագրի ղեկավարները խոստացան ծրագիրը վերջնական տեսքի բերելուց հետո այն ավելի մանրամասն ներկայացնել համայնքի բնակիչներին։
Սպիտակին միացող Արևաշողում ստորագրահավաք են սկսել, պնդում են, թե բնակիչների 99 տոկոսը դեմ է խոշորացմանը։
Այսօր Սպիտակի բժշկական կենտրոնը թանկարժեք նվեր ստացավ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան կողմից։
10 օր առաջ շինարարները փակել էին իրենց կողմից կառուցվող ավտոճանապարհը։
Բեռնել ավելին