Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կպատասխանի հութիներին և նրանց իրանցի «տերերին»՝ այսօր Թել-Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի շրջակայքում տեղի ունեցած հրթիռային հարձակման համար։
«Մենք հակահարված ենք տվել անցյալում, կհարձակվենք նաև ապագայում»,-ասել է նա տեսաուղերձում։
Ավելի ուշ վարչապետը նաև X-ում է գրել. «Հութիների հարձակումները գալիս են Իրանից։ «Իսրայելը կպատասխանի հութիներին, ԵՎ իրանցի ահաբեկիչներին՝ այն ժամանակ և այնտեղ, որտեղ որ հարկ կհամարենք»։