Չինաստանի Տյանցզին քաղաքում հանդիպել են Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած հանդիպմանը Փեզեշքիանը և Պուտինն ընդգծել են Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի իրականացման կարևորությունը։
Փեզեշքիզնը Ռուսաստան-Իրան պայմանագիրը բնութագրել է որպես համագործակցության ընդլայնման և երկկողմ հարաբերությունների ամրապնդման հիմք։ Նա նշել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում համագործակցությունը կարագացնի և կնպաստի այս զարգացումներին։