Մատչելիության հղումներ

«Նիկոլը ձեռնոց է նետում ողջ հայ ժողովրդին». Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի Վեհարանը ազատելու հայտարարության մասին


«Նիկոլը ձեռնոց է նետում ողջ հայ ժողովրդին», - Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Էջմիածնում հոգևոր հավաքի ժամկետներն ու բովանդակությունն են քննարկում:

«Հայաստանի փաշա Նիկոլայը օրերս կրկին հոխորտացել է, որ չի հրաժարվելու Էջմիածնում խոշոր հանրահավաք անցկացնելու սպառնալիքից», - Ֆեյսբուքում գրել է է Տեր-Պետրոսյանը։

Հայաստանի առաջին նախագահը, հիշեցնելով վարչապետին ուղղված իր նամակը, որով առաջարկել էր չեղարկել Էջմիածնի հավաքը, ազատել սրբազաններին, գործարար Սամվել Կարապետյանին, նշում է. Ննա լռելյայն հրաժարվեց Վարդավառի տոնին Էջմիածնի կենտրոնական հրապարակում մեծ հանրահավաք անցկացնելու մտքից»։

«Դատելով մամուլի արձագանքներից, դա կանխեց անխուսափելի բախումն ու արյունահեղությունը՝ ինչը ոչ մի պարագայում չէր ներվի ճաճանչափայլ Մեծարգոյին։ Սակայն Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե կուլ տար այդ նվաստացումը և չփորձեր, իր բնավորությանը հատուկ, կրկին սպառնալ Մայր Աթոռին, չգիտակցելով ամենևին, որ այդ քայլով ձեռնոց է նետում ողջ հայ ժողովրդին, ինչպես նաև ամենևին չանդրադառնալով, որ ինքը սոսկ Հայաստանի և ոչ թե համայն հայության վարչապետն է», - նշել է Տեր-Պետրոսյանը։

Նա կրկնել է Փաշինյանին ուղղված նամակում արած կոչը. «Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում ոչ մի պարագայում չմասնակցել վարչապետի նախատեսած հանրահավաքին՝ դրա անկանխատեսելի հետեւանքներից խուսափելու նպատակով։ Մի մոռացեք՝ իշխանություններն ստեղծված են ոչ թե ձեզ կեղեքելու և վտանգների ենթարկելու, այլ ձեր ընտանիքների բարօրությունն ու անվտանգությունն ապահովելու համար»։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG