Մատչելիության հղումներ

Ալիևը շնորհավորել է Զելենսկուն Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ


Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Զելենսկի և Իլհամ Ալիև, Դավոս, 22-ը հունվարի, 2025թ.
Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Զելենսկի և Իլհամ Ալիև, Դավոս, 22-ը հունվարի, 2025թ.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ շնորհավորական նամակ է հղել այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկուն:

«Ուրախալի է, որ մեր երկրները, միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին լիովին համապատասխան, փոխադարձ աջակցություն և համերաշխություն են ցուցաբերում տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցերում: Ադրբեջանը հետայսու էլ կշարունակի բարեկամական ուկրաինական ժողովրդին ցուցաբերել անհրաժեշտ մարդասիրական օգնություն և աջակցություն», - «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ ՝ մասնավորապես ասված է նամակում:

Ուկրաինան այսօր նշում է Խորհրդային Միությունից անկախանալու 34-ամյակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG