ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը հնարավոր է այցելի Ռուսաստան օգոստոսի 6-ին կամ 7-ին՝ ՌԴ-ի համար սահմանված վերջնաժամկետից առաջ։
Թրամփն ավելի վաղ ասել էր, որ Ուիթկոֆը Մոսկվա կմեկնի Իսրայել կատարած ներկայիս այցից հետո, սակայն ճշգրիտ ժամկետ չէր նշել։
Օգոստոսի 3-ին լրագրողների հետ զրույցում Թրամփը կրկին նախազգուշացրել է, որ պատժամիջոցներ կկիրառվեն, եթե Մոսկվան մինչև օգոստոսի 8-ը չհամաձայնի Ուկրաինայում հրադադարի։
Թրամփը հուլիսի 14-ին հայտարարել էր, որ Պուտինին տրվում է 50 օր՝ պատերազմը դադարեցնելու համար, հակառակ դեպքում Մոսկվան կկանգնի խիստ սակագնային սահմանափակումների առջև՝ ուղղված նավթի և այլ արտահանման ոլորտներին, իսկ հետո այդ վերջնաժամկետը տեղափոխել մինչև օգոստոսի 8։