Մատչելիության հղումներ

Կոբախիձեն ՏԻՄ ընտրություններից առաջ զգուշացնում է քաղաքացիներին և քաղաքական ուժերին


Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե, արխիվ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե, արխիվ

Վրաստանում կիրակի օրը նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ վարչապետ Իրակլի Կոբախիձեն քաղաքացիներին կոչ է արել «չդիմել ռիսկի և չհակադրվել պետական համակարգին ու օրենքին», քաղաքական ուժերին էլ խորհուրդ է տվել հեռու մնալ «սահմանադրական կարգը տապալելուն կամ բռնի կերպով փոխելուն ուղղված» միջոցառումներին մասնակցելուց։

«Յուրաքանչյուր օրինախախտ կարժանանա ամենախիստ պատասխանի», - հայտարարել է Կոբախիձեն։

Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր ուժերը բոյկոտում են հոկտեմբերի 4-ին նախատեսված ՏԻՄ ընտրությունները, որին ընդհանուր առմամբ մասնակցում է 12 կուսակցություն։ Մայրաքաղաք Թբիլիսիի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 9 թեկնածու, այդ թվում՝ գործող քաղաքապետ Կախա Կալաձեն։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG