Մատչելիության հղումներ

Ռուսական ուժերը Ուկրաինայի տարածքում էներգետիկ օբյեկտներ են թիրախավորել


Ուկրաինա - Ռուսական հերթական հարվածներին հաջորդած հրդեհ Խարկովում, հոկտեմբեր, 2025թ.
Ուկրաինա - Ռուսական հերթական հարվածներին հաջորդած հրդեհ Խարկովում, հոկտեմբեր, 2025թ.

Ռուսական ուժերը Ուկրաինայի տարածքում դրոններով և հրթիռներով թիրախավորել են էներգետիկ օբյեկտներ, հիմնական հարվածները տեղի են ունեցել Պոլտավայի շրջանում և Խարկովում։

Պոլտավայում զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան, սակայն հաղորդվել է, որ բազմաթիվ դպրոցներ ստիպված են անցնել հեռավար ուսուցման՝ անվտանգության նկատառումներով։

Խարկովում վիրավորվել է երեք մարդ։ Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ դրոնների հարձակումներին հրդեհ է հաջորդել, որի հետևանքով հազարավոր տնային կենդանիներ են սատկել Խարկովի Նովա Վոդոլախայում։

Ավերածությունների մասին են հաղորդել նաև Սումիի, Դնեպրոպետրովսկի, Օդեսայի, Կիևի մարզերի պաշտոնյաները։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG