Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ հիասթափված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից և ծրագրում է առաջիկա օրերին «ինչ-որ բան» անել այդ կապակցությամբ:
«Ես շատ հիասթափված եմ նախագահ Պուտինից, կարող եմ ասել», - ասել է Թրամփը Սքոթ Ջենինգսի ռադիոհաղորդման ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրեն խաբված է զգում օգոստոսի 15-ի Ալյասկայի հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի գործողությունների հետ կապված:
«Մենք հիանալի հարաբերություններ ունեինք, ես շատ հիասթափված եմ», - ընդգծել է ԱՄՆ նախագահը:
«Հազարավոր մարդիկ են մահանում: Նրանք ամերիկացիներ չեն: Նրանք ռուսներ և ուկրաինացիներ են ... Եվ դա մի պատերազմ է, որն իմաստ չունի», - նշել է Թրամփը:
«Մենք ինչ-որ բան կանենք՝ օգնելու մարդկանց ապրել ... Ամեն շաբաթ 7 հազար մարդ է մահանում՝ մեծամասամբ զինվորներ: Եվ եթե ես կարողանամ օգնել, որ դա դադարի, կարծում եմ՝ ես պարտավորություն ունեմ դա անել», - ասել է Միացյալ Նահանգների նախագահը:
Թրամփը, ով Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին վերջ տալը իր վարչակազմի առաջնահերթություն է հռչակել, հիասթափություն է հայտնել հրադադարից կամ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպելուց Պուտինի հրաժարվելու կապակցությամբ: