Մատչելիության հղումներ

Զելենսկին հայտարարում է ԱՄՆ-ի հետ զենքի փոխանակման «մեգագործարքի» մասին


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Ուկրաինայի նախագահը հայտարարել է ԱՄՆ-ի հետ զենքի փոխանակման «մեգագործարքի» մասին: New York Post թերթին տված հարցազրույցում Վլադիմիր Զելենսկին խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների մասին, որոնց ընթացքում Կիևն առաջարկում է ամերիկյան կողմին տրամադրել իրական մարտական պայմաններում փորձարկված ուկրաինական անօդաչու թռչող սարքեր՝ ամերիկյան զենքի դիմաց։

Զելենսկու խոսքով՝ ամերիկյան բանակն ուկրաինական տեխնոլոգիայի կարիք ունի և այն պետք է ունենա իր զինանոցում: Ուկրաինայի նախագահը հնարավոր գործարքն անվանել է փոխշահավետ:

New York Post-ի տվյալներով՝ համաձայնագիրը կօգնի Միացյալ Նահանգներին կրճատել Ռուսաստանի և Չինաստանի հետ անօդաչու թռչող սարքերի ոլորտում տեխնոլոգիական բացը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG