Մատչելիության հղումներ

Զելենսկին Վաշինգտոնին կոչ է անում «ուժեղ» միջոցներ կիրառել Մոսկվայի դեմ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ընդունում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, Վաշինգտոն, 18-ը օգոստոսի, 2025թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ընդունում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, Վաշինգտոն, 18-ը օգոստոսի, 2025թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Միացյալ Նահանգներին կոչ է արել Ռուսաստանի դեմ «ուժեղ» միջոցներ կիրառել:

Զելենսկին ասել է նաև, թե ակնկալում է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եկող շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, թեև Վաշինգտոնը սպասվող նման հանդիպման մասին պաշտոնապես չի հաղորդել:

«Մենք [ԱՄՆ] պատժամիջոցներ ենք ակնկալում, եթե չկայանա առաջնորդների հանդիպում, կամ, օրինակ, հրադադար չհաստատվի», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին վերահաստատել է Ռուսաստանի նախագահի հետ հանդիպելու իր պատրաստակամությունը, թեև Վլադիմիր Պուտինը մինչ այժմ հրաժարվել է որևէ չեզոք վայրում նրա հետ հանդիպելուց:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG