«Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվելուն պես, Թուրքիան նույնպես արագ կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ», - այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը:
Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ պաշտոնական Անկարան ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագիրը կստորագրվի հաջորդ տարվա առաջին կեսին։
Նախորդ ամիս Վաշինգտոնում Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի ղեկավարների ներկայությամբ արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը նախաստորագրել էին համաձայնագրի տեքստը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն հրապարակեցին նախաստորագրված խաղաղության համաձայնագիրըԵրեկ Հայաստան էր ժամանել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:
կայացավ Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի վեցերորդ հանդիպումը:
«Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են նախորդ հանդիպումների ժամանակ մշակված և համաձայնեցված հարցերը՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների լիարժեք կարգավորման գործընթացի առաջմղման նպատակով: Այս համատեքստում նրանք մտքեր են փոխանակել 2022 թ. հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ։ Հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը», - այս մասին ասված է ԱԳՆ հայտարարությունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանում կայացել է Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը. ի՞նչ է հայտնի