Կիևն ու Մոսկվան ստիպված կլինեն տարածքներ զիջել պատերազմի ավարտի համար. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ Կիևն ու Մոսկվան երկուսն էլ ստիպված կլինեն տարածքներ զիջել՝ Ուկրաինայի պատերազմը ավարտելու համար: Նրա խոսքով՝ այս ուրբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները ցույց կտան՝ արդյոք Կրեմլի առաջնորդը պատրաստ է համաձայնության։

Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում Թրամփը, խոսելով Պուտինի հետ նախատեսվող հանդիպման մասին, ասել է. «Սա ավելի շատ ծանոթացման հանդիպում է»։

Նա նշել է, որ «հավանաբար առաջին երկու րոպեի ընթացքում» կհասկանա՝ հնարավոր է արդյո՞ք առաջընթաց։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ երկուշաբթի խոսել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ՝ X-ում գրելով, որ երկարատև խաղաղության համար անհրաժեշտ է «առանց նախապայմանների հրադադար՝ որպես էական բանակցությունների նախապայման»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան հույս ունի, որ Պուտին-Թրամփ հանդիպումը կխթանի երկկողմ հարաբերությունների կարգավորումը