Ռուսական զորքերը փորձում են ներթափանցել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի խորքեր, որտեղ ակտիվ մարտեր են ընթանում հարավ-արևելքում գտնվող մի շարք գյուղերում՝ Դոնեցկի և Զապորոժիեի մարզերի սահմանին։
Ռուսաստանյան իշխանամետ ռազմական բլոգերները հաղորդում են Վերբովո գյուղով դեպի Սոսնովկա և Նովոսելիվկա գյուղեր ռուսական զորքերի առաջխաղացման մասին։
Ուկրաինական DeepState նախագիծը, որը հետևում է ռազմաճակատում իրավիճակին, չի հաստատում ռուսաստանյան աղբյուրների պնդումները, նշելով, որ Վերբովոն գտնվում է «մոխրագույն գոտում», որտեղ պարբերաբար ներթափանցում են ռուսական հետևակի փոքր խմբեր, և տարածքը գտնվում է ռուսական անօդաչու թռչող սարքերի «մշտական հսկողության» տակ։