Տյանցզինում կայացել է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը

Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Երկու երկրների կառավարությունների տարածած նույն հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են Հայաստան–Ադրբեջան խաղաղության օրակարգը՝ կարևորելով կառուցողական երկխոսության, փոխվստահության և տարածաշրջանային կայունության անհրաժեշտությունը։

Երկու ղեկավարներն էլ ընդգծել են Վաշինգտոնում կայացած վերջին գագաթնաժողովի արդյունքում ձևավորված դրական դինամիկան, որը վկայում է խաղաղության առաջմղման և հարաբերությունների կարգավորման գործընթացին միջազգային հանրության աջակցության մասին, ասված է հաղորդագրությունում:

Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Չինաստանում հանդիպել են Էրդողանն ու ԱլիևըՉինաստանում կայացել է Փաշինյան - Էրդողան հանդիպումԿուտակվել են քննարկման համար բազմաթիվ հարցեր. Պուտինը՝ ՓաշինյանինՀայաստանի և Ադրբեջանի միջև արդեն խաղաղություն է հաստատվել. Ալիևը՝ ԾինփինինԵրևանն ու Բաքուն հրապարակեցին նախաստորագրված խաղաղության համաձայնագիրըՀայաստանը, Ադրբեջանն ու ԱՄՆ-ն ստորագրեցին վաշինգտոնյան փաստաթղթերը