Մատչելիության հղումներ

Չախոյանի ծեծի փաստով քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի, այդ թվում՝ Նոր Նորքի թաղապետի նկատմամբ


Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ «մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը»: Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից:

«Ազատության» տեղեկություններով՝ այդ 4 անձանցից մեկը Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանն է:

Երեկ առավոտյան Նոր Նորքի թաղապետարանում ծեծել են երևանյան խնդիրների մասին պարբերաբար ահազանգող ակտիվիստ Արթուր Չախոյանին՝ համայնքի վարչական ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի մասնակցությամբ: Չախոյանին տարել էին նախ Նոր Նորքի ոստիկանություն, ապա շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

Այսօր հայտնի դարձավ, որ ակտիվիստի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 297 -րդ հոդվածի 2 -րդ մասի 1 -ին և 3 -րդ կետերով՝ «խուլիգանությունը մի խումբ անձանց կողմից՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով»:




Մանրամասները տե՛ս այստեղ





XS
SM
MD
LG