Հայտնի ամերիկացի շոումեն Ջիմի Քիմմելը վեցօրյա հեռացումից հետո վերադարձել է հեռուստաեթեր: Նրա միլիոնավոր դիտումներ ունեցող հեռուստահաղորդումը անորոշ ժամանակով չեղարկվել էր աջ ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության վերաբերյալ արված մեկնաբանությունների համար։
Քիմմելը երեքշաբթի երեկոյան իր առաջին հաղորդումն է նկարահանել:
Ակնկալվում էր, որ կատակերգուն կօգտվի առիթից՝ արձագանքելու անցյալ շաբաթ բարձրացած սկանդալին, սակայն նա մեկնաբանություն չի արել:
Նախքան Քիմմելի շոուի եթեր դուրս գալը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է, որ «չի կարող հավատալ», որ ABC-ն նրան վերադարձրել է իր շոուն, և ակնարկել հետագա գործողությունների մասին: