«Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը մենք համաձայնեցրել ենք Վաշինգտոնում», - Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում ունեցած ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ըստ էության արձագանքելով Իլհամ Ալիևի այսօրվա հայտարարությանը:
Ադրբեջանի նախագահն այսօր ավելի վաղ խոսելով ճանապարհների ապաշրջափակման մասին, կրկին օգտագործել էր « Զանգեզուրի միջանցք» տերիմնը. «Ես վստահ եմ, որ «Զանգեզուրի միջանցքը» շուտով կդառնա Միջին միջանցքի, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» միջանցքի ևս մեկ կարևոր հատված, որը կնպաստի խաղաղության և բազմակողմ համագարծակցության ամրապնդմանը, որն օգուտ կբերի Ադրբեջանի արևելյան, արևմտյան, հյուսիային և հարվային մոտ ու հեռավոր երկրներին», - ասել է Ալիևը:
«Ադրբեջանի նախագահի բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը համաձայնեցրել ենք Վաշինգտոնում». Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը իր ելույթում նշեց. «Ուզում եմ տեղյակ պահել, որ Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը մենք համաձայնեցրել ենք Վաշինգտոնում, մանավանդ, որ այդ համաձայնությունների շրջանակներում, Հայաստանն ու ԱՄՆ -ն կիրականացնեն հաղորդակցության ներդրումայն ծրագիրը, որը կոչվում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»: Այս ծրագիրը բխում է Հայաստանի Հանրապետության «Խաղաղության խաչմերուկ» նախագծից, որի վերաբերյալ Հայաստանը և ԱՄՆ -ն ստորագրեցին երկկողմ հուշագիր՝ այդ նախագիծը զարգացնելու և ներդրումներ անելու ուղղությամբ»:
Փաստորեն Ադրբեջանի հետ հռչակագրի ստորագրումից գրեթե մեկ ամիս անց՝ այսօր Փաշինյանը ստիպված եղավ հիշեցնել Իլհամ Ալիևին, թե ինչ տերմինաբանությամբ են կողմերը պայմանավորվել իրականացնել ճանապարհների ապաշրջափակումը: Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ստորագրված հռչակագրում նշվում է, որ Հայաստանն իր տարածքով անխոչընդոտ հաղորդակցություն է ապահովում Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև, Հայաստանի համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում ունեցած իր ելույթում Փաշինյանը կրկին մանրամասնեց այն սկզբունքները, որոնց համաձայն պետք բացվեն հաղորդակցության ուղիները. «Այժմ մենք քննարկում ենք տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների հիման վրա մեր 2 երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացման հարցը: Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայասատանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի համար միջազգային և ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով: Ուզում եմ, ընդգծել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած հռչակագրում նաև համաձայնցվել է որոշակի տերմինաբանություն և կարծում եմ, որ տերմինաբանության ճշտված, համաձայնեցված տերմինաբանության օգտագործումը կնպաստի կառուցողական մթոնոլորտի և հետագա աշխատանքի իրացմանը», - ասել է Փաշինյանը:
Փաշինյան - Ալիև հանդիպում՝ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին Իլհամ Ալիևի ելույթից ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակադարձումից ժամեր առաջ, տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկկողմ հանդպումը, որը Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո Փաշինյան - Ալիև առաջին հանդիպումն էր:
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ կողմերը նույնաբովանդակ հաղորդագրություն են տարածել՝ նշելով, թե Փաշինյանն ու Ալիևը քննարկել են Հայաստան–Ադրբեջան խաղաղության օրակարգը՝ կարևորելով կառուցողական երկխոսության, փոխվստահության և տարածաշրջանային կայունության անհրաժեշտությունը. «Երկու ղեկավարներն էլ ընդգծել են Վաշինգտոնում կայացած վերջին գագաթնաժողովի արդյունքում ձևավորված դրական դինամիկան, որը վկայում է խաղաղության առաջմղման և հարաբերությունների կարգավորման գործընթացին միջազգային հանրության աջակցության մասին», - ասված է տարածած հաղորդագրությունում:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները, սակայն չի հստակեցվում՝ արդյոք քննարկվել են ճանապարհների ապարջափակման մանրամասները: Վաշինգտոնում, թեև Հայաստանը համաձայնեց անխոչընդոտ ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ Սյունիքով դեպի նախիջևան, սակայն մինչև օրս անհայտ են մնում ճանապարհի գործարկման դետալները:
Փաշինյանը հանդիպել է նաև Էրդողանին
Ավելի վաղ Չինաստանի Տյանցզին քաղաքում՝ գագաթնաժողովի շրջանակում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Հանդիպման մասին հայկական կողմը շատ մանրամասներ չի փոխանցում. «Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը միտված քայլերը։
Վարչապետ Փաշինյանը և նախագահ Էրդողանը շեշտել են կառուցողական մոտեցումների պահպանման անհրաժեշտությունը՝ փոխվստահության մթնոլորտի ձևավորման և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման նպատակով», - նշվում է հաղորդագրությունում:
Արդյոք հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Թուրքիայի միջև դեռևս 2022 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, պարզ չէ: Շուրջ 3 տարի է՝ Թուրքիան այդպես էլ չի կատարում սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու խոստումը:
Ավելի քան 30 տարի փակ պահելով սահմանը, Անկարան մշտապես Երևանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու սահմանի բացման նախապայման է դիտարկել հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը: Այժմ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ -ում նախաստորգրել են խաղաղության պայմանագիրը, և կողմերը հայտարարում եմ հաստատված խաղաղության մասին, արդյոք Թուրքիան պատրաստ է կատարել 2022 թվականից թղթի վրա մնացած պայմանավորվածությունները: Այդ մասին պաշտոնական հաղորդագրության մեջ որևէ խոսք չկա, միայն նշվում է, թե կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։
Իրենց շահն էլ է օր առաջ ապաշրջափակել ենթակառուցվածքները. Միրզոյան
«Ես կարծում եմ, որ իրենց շահն էլ է օր առաջ ապաշրջափակել ենթակառուցվածնքերը և անմասն չմնալ, այս մեծ ապաշրջափակումից», - այս մասին օրերս Հանրայինին տված հարցազրույցում ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Նախարարը նշել էր, որ չի կարող ասել, թե ինչ են մտածում Թուրքիայի պաշտոնյաները, բայց տրամաբանությունը հուշում է, որ խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը պետք է հետևի սահմանի բացումը. «Պաշտոնական, հրապարակային մակարդակում և փակ դռների հետևում, ինչ-որ լսել ենք Թուրքիայից, դա հետևյալն է. մենք խնդիր չունենք, մենք ուզում ենք, պատրաստ ենք բացել սահմանները, հաստատել հարաբերություններ, բայց մենք պետք է դա անենք Հայաստան - Ադրբեջան պայանագրի ստորագրումից հետո: Հիմա շատ ֆորմալ առումով, իսկապես, ստորագրում չի եղել, բայց նախաստագրում է եղել, որը գուցե իր կշռով կգերազանցի ստորագրման պահը երբ կգա: Հիմա ինձ տրամաբանությունը հոիշում է, որ սրան պետք է հետևի Հայաստանի և Թուքիայի ենթակառուցվածքների ապաշրջափակումը», - հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Ի դեպ, այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ խաղաղություն է հաստատվել է, երեկ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը. «Երևանի և Բաքվի միջև կարգավորման և խաղաղության շուրջ բանակցություններն ընթանում են երկկողմ հիմունքներով, և «խաղաղությունն արդեն հաստատվել է երկու երկրների միջև»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, այսօր արդեն Թուրիքայի նախագահը հանդիպել է Ադրբեջանի նախագահին՝ գոհունակություն հայտնելով Հայաստան- Ադրբեջան խաղաղության գործընթացում ձեռք բերված առաջընթացի կապակցությամբ: «Անադուլու» գործակալության փոխանցմամբ, Էրդողանն ասել է, թե Թուրքիան կշարունակի աջակցել այդ գործընթացին: Ադրբեջանական APA գործակալությունն էլ իր հերթին տեղեկացնում է, որ Էրդողանն ու Ալիևը քննարկել են նաև Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների բացման հեռանկարները։
Մասնավորապես, կարծիքներ են փոխանակվել Ադրբեջանի տարածքում՝ տվյալ դեպքում Նախիջևանում իրականացվող երկաթուղային նախագծերի մասին»: