Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հունիսին «ամենամեծ տարածքային առաջխաղացումն է գրանցել» Ուկրաինայում վերջին կես տարվա ընթացքում


Պատերազմ Ուկրաինայում, արխիվ
Պատերազմ Ուկրաինայում, արխիվ

Ռուսաստանն անցած ամիս ամենամեծ տարածքային առաջխաղացումն է գրանցել Ուկրաինայում վերջին կես տարվա ընթացքում՝ պահպանելով վերջին երեք ամիսներին ավելացող տեմպը, հաղորդում է AFP-ն՝ վերլուծելով ԱՄՆ-ում գործող Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի վերջին տվյալները։

Ըստ այդմ, ռուսական բանակը հունիսին Ուկրաինայից օկուպացրել է 588 քառակուսի կիլոմետր, մեծ մասը՝ Դոնեցկի արևելյան շրջանում, որը վերջին երկու տարիներին դարձել է Ռուսաստան-Ուկրաինա բախումների կենտրոնատեղին։

Նույն վերլուծության համաձայն՝ Ռուսաստանն անցած ամիս աննախադեպ մակարդակի է հասցրել անօդաչուների հարվածները Ուկրաինայի ուղղությամբ՝ գործի դնելով 5438 անօդաչու սարք։ Սա անօդաչուների կիրառման ամենաբարձր ցուցանիշն է ավելի քան երեք տարի առաջ սկսված պատերազմից ի վեր և 37 տոկոսով ավելին, քան ռուսական բանակը կրառել էր նախորդ ամսվա՝ մայիսի ընթացքում։

XS
SM
MD
LG