Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ բաց է Կիևի հետ երկկողմ բանակցությունների համար: Վլադիմիր Պուտինն այս մասին ասել է Վաշինգտոնից հնչող հայտարարությունների ֆոնին, որ եթե Ռուսաստանը լուրջ է տրամադրված խաղաղություն հաստատելու, ապա պետք է հնարավորինս շուտ գործարք կնքի Ուկրաինայի հետ:
«Ինչպես միշտ ասել ենք՝ մենք դրական ենք վերաբերվում խաղաղության ցանկացած նախաձեռնության, հուսով ենք, որ դրան նույնկերպ կվերաբերվեն նաև Կիևի ռեժիմի ներկայացուցիչները», - հայտարարել է Պուտինը:
ՌԴ նախագահը նաև անդրադարձել է Զատկին հայտարարված հրադադարի ավարտից հետո ևս 30 օր քաղաքացիական ենթակառուցվածքներին չհարվածելու Ուկրաինայի նախագահի առաջարկին ու ասել, որ պետք է մտածեն դրա մասին և ուշադիր գնահատեն ամեն ինչ: «Սա պետք է կարգավորվի, այս ամենը պետք է մանրակրկիտ ուսումնասիրվի, գուցե նույնիսկ երկկողմ մակարդակով», - ասել է նա:
Կրեմլի խոսնակն ավելի ուշ պարզաբանել է, որ նախագահը նկատի է ունեցել բանակցություններ և քննարկումներ ուկրաինական կողմի հետ։ Այսօր էլ Դմիտրի Պեսկովն ասել է, որ խնդիր այնքան բարդ է, որ թերևս չարժե շուտափույթ լուծում ակնկալել, նաև ընդգծել է, որ Ուկրաինայի հետ շփումների կոնկրետ ծրագրեր չկան, սակայն դրանք կարող են տեղի ունենալ, եթե Ուկրաինան վերացնի որոշակի իրավական խոչընդոտներ։ Թե ինչ նկատի ունի, Պեսկովը չի մանրամասնել:
«Եթե ուկրաինական կողմը ցանկություն ունի և բաց է, գուցե պետք է որոշակի քայլեր ձեռնարկվեն նման շփումների ճանապարհին իրավական խոչընդոտները վերացնելու համար, եթե կա նման պատրաստակամություն», - նշել է Կրեմլի խոսնակը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան պատրաստ է քննարկել Ուկրաինայի նախագահի առաջարկը. ՊեսկովՊուտինի արձագանքից հետո Վլադիմիր Զելենսկին երեկ երեկոյան ուղերձում վերահաստատել է իր առաջարկը՝ նշելով, որ Ռուսաստանը մերժել է ինչպես Սաուդյան Արաբիայում ամբողջական հրադադարի վերաբերյալ ամերիկյան, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին չհարվածելու՝ իր երեկվա առաջարկը: Զելենսկին ասել է, որ առանց նախապայմանների հրադադարը պետք է լինի առաջին քայլը դեպի խաղաղություն, և Ուկրաինան պատրաստ է առաջ շարժվել հրադադարի հասնելու համար։
«Այնուամենայնիվ, Ուկրաինան հավատարիմ է իր առաջարկին՝ չհարվածել քաղաքացիական ենթակառուցվածքներին: Եվ մենք հստակ պատասխան ենք ակնկալում Մոսկվայից», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան կողմ է քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու առաջարկին. ԶելենսկիՈւկրաինացի քաղաքական վերլուծաբան Իգոր Ռեյտերովիչն «Ազատության» «Նաստոյաշչեե վրեմյա» հեռուստաալիքի հետ զրույցում ասել է, որ Պուտինի հայտարարությունները մանիպուլյացիա են, քանի որ նա փորձում է Ռուսաստանը դրական լույսի ներքո ներկայացնել: Ըստ նրա՝ Պուտինը որևէ պայմանավորվածություն չի կատարի, եթե չլինի երաշխավոր. - «Ուստի Պուտինի այս հայտարարությունները ստանդարտ մանիպուլյացիա են, Ռուսաստանին խաղաղապահ լույսի ներքո ներկայացնելու փորձ, որն ուղղակի չափազանց ցինիկ է թվում»։
Այս ֆոնին, Ուկրաինայի, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների պատվիրակությունները ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով վաղը բանակցություններ կվարեն Լոնդոնում: Զելենսկին ասել է, որ ուկրաինական պատվիրակության գլխավոր նպատակը կլինի հրադադարի հաստատումը:
Ամերիկյան The Wall Street Journal-ն ավելի վաղ գրել էր, որ Փարիզում անցած շաբաթ տեղի ունեցած հանդիպմանը ԱՄՆ-ն Ուկրաինային է փոխանցել հրադադարի վերաբերյալ Թրամփի առաջարկները, ըստ որոնց՝ Ուկրաինան պետք է ռուսական տարածք ճանաչի Ղրիմը և հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցությունից: Ակնկալվում է, որ հենց Լոնդոնում ուկրաինացի պաշտոնյաները կներկայացնեն Կիևի պատասխանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ WSJ. ԱՄՆ ակնկալում է, որ շաբաթվա վերջին Կիևը կպատասխանի պատերազմին վերջ տալու Վաշինգտոնի ծրագրինՄինչ այդ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը վերջին օրերին հիասթափություն էր հայտնում, որ առայսօր հնարավոր չի եղել հրադադարի հասնել, Սպիտակ տանը Զատկի տոնակատարությունների ժամանակ լրագրողներին խոստացել է երեք օրվա ընթացքում գաղտնազերծել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի մանրամասները:
«Ես ձեզ ամբողջական մանրամասներ կներկայացնեմ առաջիկա երեք օրվա ընթացքում: Բայց մենք շատ լավ հանդիպումներ ենք անցկացրել Ուկրաինայի, Ռուսաստանի հետ … Տեսնենք, թե ինչպես դա կաշխատի», - ասել է Թրամփը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը հուսով է՝ Կիևը և Մոսկվան այս շաբաթ համաձայնության կգան հրադադարի շուրջՌազմական դրությունն այս ընթացքում մնում է լարված: Ռուսաստանը գիշերը անօդաչուներով հարվածել է Օդեսային, տուժել է երեք մարդ, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, մեկ ուսումնական հաստատություն, բնակելի շենքերում հրդեհ է բռնկվել: Այսօր էլ հարվածել է Զապորոժիեին, կա մեկ զոհ, 20-ից ավելի վիրավոր, այդ թվում՝ չորս երեխա: Խերսոնում հաստատել են բուժհաստատության, կա չորս իրավոր: Ռուսական կողմն, իր հերթին, հայտնել է, որ ուկրաինական զինուժն անօդաչուներով հարվածել է մի քանի շրջանի: